ANDRO CORP
ANDRO CORP AR-15 556 BRAVO 16
Գինը
740 000 ֏
- Կատեգորիա
- Հրացաններ / ANDRO CORP
Առցանց չի վաճառվում։ Առկայությունը, գինը և գնման պայմանները հաստատում է մեր վաճառքի թիմը։ Կարգավորվող ապրանքները մատակարարվում են միայն ՀՀ օրենսդրությանը համապատասխան։
Նկարագրություն
ACI-15 5.56 Bravo 16 — AR-15 հարթակի հիմքով ինքնալից հրացան, արտադրված ԱՄՆ-ում՝ Andro Corp Industries ընկերության կողմից։ Մոդելն ունի 16 դյույմ երկարությամբ փող և M-LOK համակարգով նախաբազուկ։ Նախատեսված է սպորտային հրաձգության և որսորդության համար։
- 16″ (40,64 սմ) երկարությամբ 4150 CMV պողպատե փող՝ նիտրիդային մշակմամբ։
- Նարավորումների քայլը՝ 1:7։
- M4 տիպի փամփուշտի մուտքի թեքանցքներ։
- Կոռոզիակայուն QPQ մշակում։
- Միջին երկարության գազային համակարգ՝ ցածր պրոֆիլով .750 գազային բլոկով։
- A2 տիպի բոցամարիչ, փողի ծայրային հատվածի պարուրակը՝ 1/2″×28։
- M16 տիպի փակաղակի խումբ՝ նիտրիդային ծածկույթով։
- 15″ (38,1 սմ) երկարությամբ M-LOK նախաբազուկ։
- 7075-T6 ալյումինից դարբնոցային վերին ռեսիվեր՝ T նշագրմամբ։
- Փակաղակի առաջմղիչ և պարկուճների արտանետման պատուհանի հանգույց։
- Լիցքավորման բռնակ։
- 7075 ալյումինից դարբնոցային ստորին ռեսիվեր։
- III տիպի կոշտ անոդացված ծածկույթ։
- Ստորին ռեսիվերի Mil-Spec ստանդարտի դետալների հավաքածու։
- M4 տիպի հետնամաս։
- Ընդլայնված ձգանի պաշտպանիչ շրջանակ։
- 30 փամփուշտ տարողությամբ պահունակ։
- Ինքնալից մեխանիզմ։
Այլ ապրանքներ